Զելենսկին ասել է, թե ինչու էր վիճում Թրամփի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ անցյալ ամիս Օվալաձև աշխատասենյակում հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ վիճելիս՝ պաշտպանում էիր Ուկրաինայի պատիվը:
«Ինչո՞ւ ուկրաինացիներն իրենց պաշտպանեցին այս պատերազմի սկզբում: Դա արժանապատվության պատճառով էր: Մենք մեզ ինչ-որ գերտերություն չենք համարում... Երբ խոսքը վերաբերում է մեր արժանապատվության, ազատության, ժողովրդավարության զգացողությանը, մեր ժողովուրդը ոտքի է կանգնում և միավորվում...
Այդ զրույցում ես պաշտպանեցի Ուկրաինայի արժանապատվությունը», - ասել է Զելենսկին Time ամսագրին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ ուկրաինացիները «շատ զգացմունքային են, երբ խոսքը վերաբերում է իրենց արժանապատվությանը, ազատությանը և ժողովրդավարությանը»:
Ավելի ուշ Թրամփը խոստովանեց, որ վեճը մարտավարություն էր՝ ճնշում գործադրելու Ուկրաինայի վրա հրադադարի շուրջ համաձայնության գալու համար:
Կարծիքներ