ՄԱԿ Գլխավոր քարտուղարը ողջունել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

ՄԱԿ Գլխավոր քարտուղարը ողջունել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Փարիզում, որը տեղի է ունեցել հունվարի 16-ին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո։ Ըստ Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության, ՄԱԿ Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղյան ձգձգված հակամարտության լուծմանը միտված համաձայնեցված եւ խաղաղ ուղիներ որոնելու պատրաստակամությունն ու ջանքերը, որոնք ներդնում են կողմերը։ Մասնավորապես Անտոնոիու Գուտերեշի համար ողջունելի են ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու մասին ձեռք բերված համաձայնությունը։ ՄԱԿ-ը վերստին իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽճին հակամարտության կարգավորման ուղղությամբ կարեւոր միջնորդական առաքելություն իրականացնելու համար։