«Հրապարակ».Եթե դու նախկին ես, «քըխ» ե՞ս

«Հրապարակ».Եթե դու նախկին ես, «քըխ» ե՞ս
Գոռ Գեւորգյան

Որքան էլ նոր իշխանությունները փորձում են սահմանազատվել նախկին «թալանչիներից», այնուհանդերձ, նրանց թիմի թե՛ պատգամավորական, թե՛ գործադիր հատվածը կապվածություններ ունի նախկինների հետ։ Օրինակ, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հայրը եղել է քաղաքի շինարարական տենդերների մշտական հաղթողը, սորոսական հայտնիներից մեկի ամուսինը` քաղաքի կանաչապատման պատասխանատուներից էր, ոմանք առնչություններ են ունեցել բանակից ազատման, ասպիրանտուրայի «հարցեր» լուծելու հետ, ոմանք եղել են «թալանչի» կառավարության ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, անգամ փոխնախարար կամ օգնական կա եւ նույնիսկ «ֆիկտիվ» Հհանրապետական։ Իսկ Ֆելիքս Ցոլակյանն ու Շիրակ Թորոսյանն արդեն ուղղակի ՀՀԿ-ի «իկոնաներն» էին՝ փայփայված վերեւների կողմից: Պառլամենտարիզմի պատմության մեջ գրաբարով ուղերձ հղած միակ իմքայլական Գոռ Գեւորգյանն էլ եղել է նախկին ֆինանսների նախարար Վարդան Արամյանի օգնականը։ Երկա՞ր ժամանակ եք աշխատել Վ. Արամյանի օգնական։ «Ես շատ հպարտ եմ, որ ունեմ ընկերներ, շատ հպարտ եմ, որ նրանց մեջ այնպիսիք, որոնք պետական կառավարման համակարգում ստեղծում են արժեքներ, շատ են»: Այսինքն՝ Արամյանը ստեղծե՞լ է «արժեքներ»։ «Արամյանը փայլուն մասնագետ է, շատ լավ ֆինանսիստ»: Բա ասում են` «թալանչի, մարդակեր» են եղել նախկինները: «Ո՞վ է ասում. Արամյանը նախկին չի, Արամյանը մասնագետ է առաջին հերթին»: Բա ո՞նց եղավ, որ նախկին ռեժիմից հայտնվեցիք նոր «ռեժիմի» մեջ։ «Ես նախկին ռեժիմի մեջ չեմ եղել. Օգնականը, նախ՝ քաղաքական պաշտոն չի, նաեւ` երբեւէ կուսակցական չեմ եղել»: Իսկ եթե այնպես լինի, որ նախկինները վերադառնան, Արամյանն էլ գրաբարա-թումանյանաբար առաջարկ անի Ձեզ` կրկին իր մոտ օգնական աշխատելու, կգնա՞ք: «Տանելով չէ, այլ արժանապատվորեն կամ ինքնակամ, կամ` չես գնում»: Իսկ արդարացվա՞ծ է այդ սահմագիծը՝ եթե դու նախկին ես, «քըխ» ես։ ««Իմ քայլը» նման սահմանագիծ երբեք չի գծել»: