Արդարադատության նախարարության գործունեությունը փաստացի չի համակարգվում։ 17։59-ին աշխատանքը ավարտող նախարար Գրիգոր Մինասյանի գործունեությունը սահմանափակվում է նախարարության՝ Facebook-ում տեղադրված հրապարակումները լայքելով։
Գրիգոր Մինասյանն այնքան է անտեղյակ նախարարության գործունեությունից, որ անգամ չի մասնակցում փոխվարչապետերի կողմից վարվող նախարարական կոմիտեներին․ նրան փոխարինում են իր տեղակալները։ Բայց քանի որ, փոխնախարարները ևս անտեղյակ են իրենց համակարգման ոլորտներից, իրենց հետ տանում են նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին։
Փոխնախարարների նման գործունեությունը միանգամայն պատճառաբանված է․ նրանցից որևէ մեկը չունի որակյալ կրթություն և կենսագրություն։
Օրինակ, իր գործունեության զգալի մասը Անձնագրային և վիզաների վարչությունում աշխատած Արա Մկրտչյանը համակարգում է քրեական արդարադատության ոլորտը, որից բացարձակ անտեղյակ է, հատկապես քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի գործողության պայմաններում:
Ի դեպ, փոխնախարար Մկրտչյանը նաև Գրիգոր Մինասյանի սրտով չի եղել։ ՔՊ վերնախավը Մինասյանին հարկադրել է համաձայնել այս թեկնածուին։
Հարթ չեն նաև փոխնախարարների հարաբերությունները միմյանց հետ, ինչը ևս Մինասյանի անկարողության հետևանքն է։
Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ Մինասյանը չի վստահում իր տեղակալներին և վերջիններիս հետ նախարարական կոմիտե է ուղարկում իր խորհրդականներին։