Թավադյանի կալանքի միջնորդությունը հնարավոր է՝ քննվի այսօր գիշեր

Թավադյանի կալանքի միջնորդությունը հնարավոր է՝ քննվի այսօր գիշեր

Վարդգես Գասպարիի գործով քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին՝ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը  հայտնեց ,որ դատ դեռ տեղի չի ունեցել։ Այլ հարցերի նա չպատասխանեց։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Թավադյանի դատը հնարավոր է՝ տեղի ունենա այս գիշեր։ Ինքը՝ Արմեն Թավադյանը չի պատասխանում մեր հեռախոսազանգերին։

Հիշեցնենք, որ  Վարդգես Գասպարին այսօր հարցաքննվել է և քրեական գործի շրջանակում տուժող ճանաչվել: Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարդգես Գասպարին դիմել էր ոստիկանություն և հաղորդում ներկայացրել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ շշով հարվածել են իր գլխին։