Ինչով նշանավորվեց Փեզեշքիանի այցը Ռուսաստան և Տաջիկստան

Ինչով նշանավորվեց Փեզեշքիանի այցը Ռուսաստան և Տաջիկստան

Տաջիկստան և Ռուսաստան կատարած այցերից հետո, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը վերադարձել է Թեհրան։

Փեզեշքյանի՝ Դուշանբե կատարած այցի ընթացքում, Իրանի և Տաջիկստանի միջև ստորագրվել է տարբեր ոլորտներում համագործակցության 23 համաձայնագիր։

Փեզեշքյանի՝ Ռուսաստան կատարած այցի ընթացքում, երկու երկրների նախագահները ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։

Մոսկվա կատարած այցի ընթացքում Փեզեշքյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ նախագահի և վարչապետի հետ, և մասնակցել է երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների բանակցություններին։ Այցի ավարտին Փեզեշքյանը հանդիպել է ռուս գործարարների հետ, ինչպես նաև հարցազրույց տվել ՌԻԱ Նովոստի գործակալությանը։ 

Հարցազրույցում ԻԻՀ նախագահն ասել է․ «Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը շահեկան է և կարող է հիասթափեցնել թշնամիներին, ովքեր ձգտում են խաթարել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»:

Նա հավելել է․ «Թեհրանն ու Մոսկվան վճռական են՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, ինչի կարևոր պատճառներից մեկը տարածաշրջանում երկու երկրների  կարևոր աշխարհագրական առանձնահատկություններն ու հարևանությունն են, այդ թվում՝ ճանապարհների և տրանսպորտի ոլորտում»։