Ծերուկը փնթփնթում է

Ծերուկը փնթփնթում է

Բոբ Մենենդեսը (ԱՄՆ սենատոր-խմբ․) Թուրքիայի մասին շատ բան չգիտի և, կարծես, քիչ բան գիտի Թայիփ Էրդողանի մասին: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ԱՄՆ-ում՝ PBS-ի տված բացառիկ հարցազրույցում։

«Մենք Հունաստանի հետ բարեկամ ենք եղել երկար տասնամյակներ: Մենք երբեք միմյանց դեմ թշնամական ճամբարներ չենք եղել:  Մենենդեսը կարծես թշնամական դիրքորոշում է որդեգրել Թուրքիայի նկատմամբ, և նա փորձում է մեզ ներքաշել իր ընտրած որոշակի քննարկումների մեջ: 
Բայց մենք դրան մաս չենք կազմի։ Հունաստանի հետ մեր հարաբերություններն այնպիսին չեն, ինչպիսին ներկայացնում են»,- ասել է Էրդողանը:

Թուրքական մամուլն, իր հերթին, հիշեցրել է, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը բազմիցս դեմ է արտահայտվել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին, չնայած Բայդենի վարչակազմի նախնական հավանությանը այս հարցում։