Սրահում բռնկված հրդեհի պատճառով «Ryanair» ավիաընկերության FR170 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սալոնիկում

Սրահում բռնկված հրդեհի պատճառով «Ryanair» ավիաընկերության FR170 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սալոնիկում

Ինչպես հայտնում է pagenews.gr-ն,«Ryanair» ավիաընկերության FR170 ինքնաթիռը, որը Բեռլինից թռչել է Աթենք, արտակարգ վայրէջք է կատարել Սալոնիկում՝ սրահում բռնկված հրդեհի պատճառով։
Ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել, երբ թռչելիս է եղել Հալկիդիկի թերակղզու վրա: Պատճառը եղել է օդաչուի կաբինայում բռնկված հրդեհը։
Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռում եղել է 157 մարդ, ներառյալ՝ մեկ երեխա և անձնակազմի 6 անդամ: Դեպքի արդյունքում նրանցից որևէ մեկը չի տուժել, ինքնաթիռն ապահով վայրէջք է կատարել Մակեդոնիայի օդանավակայանում։ Հրդեհը մարվել է։