Մերկելն առաջարկել է կորոնավիրուսով հիվանդներին տեղավորել գերմանական հիվանդանոցներում

Մերկելն առաջարկել է կորոնավիրուսով հիվանդներին տեղավորել գերմանական հիվանդանոցներում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առաջարկել է կորոնավիրուսով հիվանդ չեխ պացիենտներին տեղավորել Գերմանիայի հիվանդանոցներում։ Այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։

Ըստ վարչապետ Բաբիշի իր եւ կանցլեր Մերկելի միջեւ կայացել է չպլանավորած հեռախոսազրույց, որի ընթացքում էլ Անգելա Մերկելն առաջարկել է, չեխ կորոնավիրուսով հիվանդներին տեղավորել Սաքսոնիայի եւ Բավարիայի հիվանդանոցներում։

Բանն այն է, որ չեխական առողջապահական համակարգը դժվարությամբ է կարողանում դիմանալ ծանրաբեռնվածությանը։ Այդուհանդերձ, Բաբիշը նշել է, որ քանի դեռ ունեն տեղեր հիվանդանոցներում, չեն իրականացնի պացիենտների տեղափոխում։