Արթուր Վանեցյանի լռության պատճառը

Արթուր Վանեցյանի լռության պատճառը

Շատ է խոսվում, գրվում այն մասին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումը այդպես էլ մնաց փակ, ոչինչ չասող։ Անգամ քաղաքական շատ գործիչներ գրում են, որ Վանեցյանը եթե ասելիք ունի, պիտի ասի, տեղեկացնի․․․

Ինքը շատ բան գիտի ու չասելը, չտեղեկացնելը կարող է բերել երկրի համար վտանգավոր իրավիճակների։ Նման հարցեր շատ են բարձրաձայնվում՝ ինչու՞ Արթուր Վանեցյանը չի խոսում, փակ էջեր չի բացում։  

Արթուր Վանեցյանն իրոք ոչ մի փաստ չասաց, պարզապես սթափության կոչ արեց վարչապետին և տվեց նրան բնութագրող հատկանիշներ․

«Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը:

Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։

Պատիվ ունեմ»:

Ինչու՞ դրանից ավել բան չասաց։

ԱԱԾ տնօրենը դրանից ավել հայտարարություն անել չէր կարող։ Բոլորս մոռանում ենք որ ազգային անվտանգության հետ կապված յուրաքանչյուր մատնանշում մեծ խնդիրներ կարող էր ստեղծել ԱԱԾ ղեկավարի համար։ Մոռանում ենք, որ ԱԱԾ-ն մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ ԱԱԾ-ի կառուցվածքի մեջ են են մտնում մարզային վարչություններն ու Երևանի վարչությունը, Պետական պահանության ծառայությունը, սահմանապահ զորքերը, Հետախուզությունը, հակահետախուզությունը, Սահմանադրական կարգի պահպանություն և ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինը, Տնտեսական անվտանգության և կոռուպցիոն հակազդում իրականացնող մարմինը, Նախաքննություն իրականացնող մարմինը: Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով։ Սրանք նշում եմ այն բանի համար, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ տեղեկատվության է տիրապետում Ազգային անվտանգության ծառայությունը։ Վիքիպեդիայում նշվում է, որ 2019 թվականի սեպտեմբերի 16-ին Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց՝ հրաժականի տեքստում մեղադրելով իշխանություններին որոշումների տարերայնության, գործողությունների հախուռնության, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճի մեջ: Ազգային անվտանգության հետ կապված  որևէ գաղտնիք չհրապարակեց, ընդամենը որակում էր այն մարդուն, որ պետություն է ղեկավարում։  Հիշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը  վարչապետին ենթակա մարմին է և որևէ փակ, գաղտնի տեղեկատվություն հաղորդելու դեպքում վարչապետը կարող էր այն որակել որպես պետական, ազգային անվտանգությունը խարխլող գաղտնիք և համապատասխան քայլեր կիրառել։ Շարքային մի ֆեյքի նկատմամբ նման քայլ կիրառելուց հետո որևէ կասկած լինել չի կարող։

Ի դեպ հիշեցնեմ, որ պետական անվտանգության գաղտնիքներին տիրապետող ղեկավարների կյանքի պաշտպանությունը պետության հոգածության ներքո է։ Հենց դրանով է որոշվում գործող իշխանության կայունությունը։