Հայտնի են մանրամասներ՝ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումներից

Հայտնի են մանրամասներ՝ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումներից

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի նախկին օգնական Թաք Հենմինը «Kyunghyang» պարբերականի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ անցյալ տարվա հունիսին Սինգապուրում տեղի ունեցած հանդիպմանը։

Ըստ The Korea Times-ի փոխանցման, Թաք Հենիմը ասել է, որ հյուսիսկորեական առաջնորդը ԱՄՆ նախագահի հետ առաջին հանդիպումից առաջ իր հարավկորեական գործընկեր Մուն Ջեինին խոստովանել է, որ բավարար չափով չի տիրապետում անգլերենին։ Դա տեղի է ունեցել անցյալ տարի ապրիլի 27-ին՝ միջկորեական սահմանագծին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Ըստ հրապարակման, Կիմ Չեն Ընը ասել է, որ ավելի լավ գերմաներեն է խոսում, քան անգլերեն։