Զոհրաբ Մնացականյանը լրագրողներին գաղտնի տեղեկություններ է տվել` չհրապարակելու պայմանով

Զոհրաբ Մնացականյանը լրագրողներին գաղտնի տեղեկություններ է տվել` չհրապարակելու պայմանով

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լրագրողների համար Արցախյան հակամարտության թեմայով փակ քննարկում էինք կազմակերպել, որի ժամանակ շատ բաց ու անմիջական քննարկումներ եղան ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Չհրապարակելու պայմանով՝ լրագրողները բազմաթիվ մանրամասներ իմացան արտաքին քաղաքականության տրամաբանության փոփոխությունից, անվտանգության հետ կապված որոշումների կայացման տրամաբանությունից և Արցախյան կարգավորման նուրբ մանրամասներից:


Բնականաբար չեմ կարող պատմել, թե ինչ ենք քննարկել, բայց կարող եմ վստահաբար պնդել, որ չկա ավելի մեծ սուտ, քան «այս իշխանությունը Արցախում հող է հանձնում» թեզը և ավելի մեծ ցինիզմ, քան մասնավորապես ՀՀԿ-ականների կողմից այդ թեզի շրջանառումը:

Հ.Գ. Սա մեր կազմակերպած նման ֆորմատի արդեն 9-րդ միջոցառումն է (վերջին 5 տարում)»: