Դմիտրի Մեդվեդեւը համոզված է՝ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարելի լուծել ուժային ճանապարհով

Դմիտրի Մեդվեդեւը համոզված է՝ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարելի լուծել ուժային ճանապարհով

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Դմիտրի Մեդվեդեւը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարելի ուծել ուժային ճանապարհով եւ կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ «Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում ներկայիս նոր սրացումը հերթական անգամ հանգեցրել է արյունահեղության եւ մարդկային զոհերի։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարելի լուծել ուժային ճանապարհով։ Հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական դիվանագիտական միջոցներով»,- ասված է Մեդվեդեւի «ՎԿ» սոցկայքում կատարած գրառման մեջ։ Նա նաեւ հավելել է, որ անհրաժեշտ է օգտվել բոլոր միջոցներից, Ղարաբաղյան ճգնաժամի հաղթահարման համար, ինչպես ԵԱՀԿ ՄԽ-ից, այնպես էլ Ռուսաստանի հետ երկկողմ ֆորմատից։