Արծրունը Հովհաննիսյանը` Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն այսօր հերթական հանդիպումն է ունեցել հանրությանն անծանոթ անձանց հետ` «կրթությունը նորաձև է» թեմայի շրջանակներում։ Ա․ Հակոբյանի էջում հրապարակված կարճ տեսանյութում երեւում է, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով մեր հանրության մոտ ասոցացվում է ստի ու կեղծիքի հետ, ով 44 օր՝ իշխանությունների հրահանգով խաբում էր հայ ժողովրդին, որ «հաղթում ենք», վերջում պարզվեց, որ պարտվել ենք պատերազմի առաջին իսկ օրերից սկսած։ Ի դեպ, հենց պատերազմի օրերին նյութեր հրապարակվեցին, այդ թվում լուսանկար՝ Արծրուն Հովհաննիսյանի եւ Աննա Հակոբյանի հանդիպումից։
Հիմա նա կրկին հայտնվել է, գրառում է անում՝ ողջունելով Հակոբյանի նախաձեռնությունը եւ ակտիվորեն մասնակցում է նրա կազմակերպած քննարկումներին։
Նշենք, որ 2020 թվականի պատերազմի անգամ վերջին օրերին Արծրուն Հովհաննիսյանը հավատացնում էր, թե Շուշին չի հանձնվել, մարտերը շարունակվում են եւ ստատուս էր գրում «Հրապարակ»-ի դեմ։ Պատերազմից հետո նրան հեռացրին ՊՆ֊ից, սակայն վերջերս պարզվեց, որ նա կրկին ՊՆ֊ում տեղավորվել է աշխատանքի, միաժամանակ՝ ԱԺ-ում փորձագետի գործ է անում եւ անգամ գործուղումների մեկնում։
Կարծիքներ