Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին հակազդելու օրենքը

Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին հակազդելու օրենքը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել է իրականացնել Իսրայելին հակազդելու մասին օրենքը։ Հիշեցնենք, որ Իրանի պառլամենտը մայիսի 18-ին ընդունել էր Իսրայելի «թշնամական գործողությունների» հակազդման մասին օրենք, որը ենթադրում էր աջակցել բոլոր նրանց, ովքեր պայքարում են Իսրայելի դեմ, եւ նաեւ ստեղծել Երուսաղեմում վիրտուալ դեսպանատուն, ինչը հավանության էր արժանացել նաեւ Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից։

Ըստ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցման, Ռոհանին կարգադրել է ԱԳ եւ ՆԳ նախարարություններին, ինչպես նաեւ ինֆորմացիայի նախարարությանը (հետախուզությանը), զինված ուժերին եւ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք նախատեսվում են նշված օրենքով՝ Իսրայելի գործողություններին հակազդելու համար։ Գործնականում այս օրենքի կատարումը նշանակում է նաեւ աջակցություն պաղեստինցիներին։