Ահաբեկչությունը մնում է ահաբեկչություն, անկախ նրանց, թե ում կողմից է դա արվում

Ահաբեկչությունը մնում է ահաբեկչություն, անկախ նրանց, թե ում կողմից է դա արվում

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել 3 տարի առաջ, պետք է գտնել մեկ հարցի պատասխան.

Եթե այսօր, 30-ից ավել զինյալներ, հարձակվեն ոստիկանության գնդի վրա, սպանեն գունդը պաշտպանող ոստիկաններին, պատանդ վերցնեին բարձրաստիճան ոստիկաններին և պահանջեին իրենց հրամանատարի ազատությունն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապա ինչպե՞ս դա կորակվեր:

Ես գիտեմ պատասխանը, ավելին,իմացել և ասել եմ դեռ 3 տարի առաջ, ուղղակի ցանկանում եմ,որ քաղաքական մանիպուլյատորներն ու օտարերկրյա գործակաները ուղիղ պատասխանեն այս հարցին:

Հ.Գ. Ահաբեկչությունը մնում է ահաբեկչություն, անկախ նրանց, թե ում կողմից է դա արվում և ինչ նպատակով:

Քիչ էր մնում մոռանայի))) Ե՞րբ են պատրաստվում 800 հեկտարն ազատագրեն . . .»։