Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ

Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ

Նոյեմբերի 23-24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղյան իրադրությանը առնչվող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել այն քայլերին, որոնք իրականացնում են ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում եւ բնակչությանը հումանիտար օգնության տրամադրման գործում։ Խոսվել է նաեւ տնտեսական փոխգործակցության, ռեգիոնի տրանսպորտային եւ կոմունիկացիոն համակարգերի ապաշրջափակման խնդիրների մասին։ Ամփոփվել է նաեւ ռուսական պատվիրակությունների՝ Երեւան եւ Բաքու կատարած այցերը։