Ինչի՞ պիտի ուրախ լինեմ, ջահել մարդը կասկածյալ է, փոքր երեխաներ ունի

Ինչի՞ պիտի ուրախ լինեմ, ջահել մարդը կասկածյալ է, փոքր երեխաներ ունի

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանից Hraparak.am-ը մեկնաբանություն խնդրեց՝ ինչպես է վերաբերում նրան, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Զորաշենի» գործով կասկածյալի կարգավիճակ ունի (այս հարցում ո՛չ հերքել, ո՛չ հաստատելը իրականում հաստատել է)։

Արամ Սիմոնյանն ասաց՝ ոչ մի կերպ, դա իր հետ ի՞նչ կապ ունի, իսկ երբ ուղղակի հարցրեցինք՝ ուրախ չէ՞, ԵՊՀ ռեկտորն ասաց․ «Ոչ, ինչի պետք է ուրախ լինեմ, ջահել մարդ է՝ կասկածյալ է, փոքր երեխաներ ունի»։

Նկատեցինք, որ միգուցե նրա համար, որ անարդարությունից էր բողոքում։ 

Արամ Սիմոնյանն, ի պատասխան, ասաց․ «Անարդարությունը անարդարություն, բայց ես ինչո՞ւ պետք է ուրիշի վատ լինելով ուրախանամ։ Մեր  հասարակությունը սովորել է՝ ուրիշի դժբախտությամբ ուրախանալ»։

Նշենք, որ կասկածյալի կարգավիճակը տևում է 7 օր, որից հետո անձը կա՛մ պետք է դառնա մեղադրյա, կա՛մ ստանա արդարացվածի կարգավիճակ։