Հանրային հեռուստաընկերության արձագանքը
· 28 mins ·
Հարգելի հեռուստադիտողներ,
ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար: ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները.
1. Արմենիա ԹիՎի
2. Շանթ
3. Միր
4. Հ2
5. ԱՐ
6. Կենտրոն
7. Երկիր Մեդիա
8. 5-րդ ալիք
Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն ՀՀ Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել:
Հիշեցնենք, ուրբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեմայով ժողովրդին ուղերձ էր հղել, իսկ այսօր համացանցում հայտնվել է մի մոնտաժված տեսանյութ, որում կան կադրեր ուղերձի նախապատրաստական փուլից՝ մինչև ուղիղ եթեր մտնելը։ Տեսանյութը մոնտաժված է այնպես, որ Նիկոլ Փաշինյանին փորձել են ներկայացնել ծաղրական կերպարում։
Կարծիքներ