ՀԱՊԿ Խորհրդի արտակարգ նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով

ՀԱՊԿ Խորհրդի արտակարգ նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով

ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, որ այսօր ավելի վաղ հայտարարված ՀԱՊԿ Խորհրդի նիստը, որը նախաձեռնվել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կողմից, կապված հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ, հետաձգվել է անորոշ ժամանակով, քանի որ կա անհրաժեշտություն նախ խորհրդակցություններ անցկացնելու կողմերի հետ, եւ ապա՝ պետք է հստակեցվի, թե քննարկումները ինչ ֆորմատով են տեղի ունենալու։

Թե ում նախաձեռնությամբ է եղել հետաձգումը, Զայնետդինովը հրաժարվել է մեկնաբանել, ըստ «ԱՊԱ»-ի փոխանցման։