Գագիկ Մինասյանը տեղյակ չէր Արփինե Հովհաննիսյանի որոշման մասին

Գագիկ Մինասյանը տեղյակ չէր Արփինե Հովհաննիսյանի որոշման մասին
Արփինե Հովհաննիսյան

Լրագրողներն այսօր ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերում ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի՝ ՀՀԿ-ն լքելու մասին հայտարարությանը։

Գագիկ Մինասյանը պնդեց, որ ինքն այդ մասին տեղյակ չէ։ Մեր հարցին, թե ՀՀԿ-ի՝ քաղաքական հետագա գործունեության մասին ինչ կարող է հայտնել, Գագիկ Մինասյանն արձագանքեց, որ ինքը չի ցանկանում «ոտքի վրա» պատասխանել այդ հարցին։