Ընտանյոք հանդերձ ՄԱԿ-ում Արցախն էին ուզում․․․

Ընտանյոք հանդերձ ՄԱԿ-ում  Արցախն էին ուզում․․․

Սա 2017 թվականի սեպտեմբերի 20-ի նկար է։ Նյու-Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա կինը կինը` Մեհրիբան Ալիևան և դուստրը` Լեյլա Ալիևան: Անդրադառնալով ԼՂՀ խնդրին, Իլհամը հայտարարեվշց՝ Ադրբեջանի համբերությունը անսահման չէ։ Մեհրիբանը հավանությամբ տմբտմբացնում էր գլուխը, իսկ Լեյլան ծափահարում էր ․․․ Այդ ժամանակ երկրի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր։ Ծիծաղում ու կատակում էինք, որ ալիևները ընտանյոք հանդերձ գնացել էին Արցախն ուզելու։ Գրում ու ծիծաղում էինք։ Ու՞մ մտքով կանցներ, որ ամիսներ հետո իշխանության կբերվի մեկը, ով ընտանյոք հանդերձ Արցախը սկուտեղի վրա կհանձնի Ադրբեջանին։ Եթե ալիևներն ընտանյոք հանդերձ Արցախն էին ուզում, սրանք եկան, որ ընտանյոք հանդերձ Արցախը հանձնեն։ Սոցիալական ցանցերում այսօր հրապարակվել էր, թե ինչպես են ադրբեջանցիներն նամազի ժամանակ իրենց շնորհակալությունը հայտնում Նիկոլին՝ փառք ալլահին, որ մեզ Նիկոլի նման հայ է տվել։ Երբ Ադրբեջանն ասում է, թե ով է տվել է իրենց Արցախը, ում են պարտական ,,նվերի համար,, գիտակցում ես Նիկոլի նման հայի արտահայտության ողջ ողբերգությունը։