Ի՞նչ է կատարվում Իրանի սահմաններին

Ի՞նչ է կատարվում Իրանի սահմաններին

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կիումար Հեյդարին ասել է, որ երկրի զինված ուժերը 10 ստորաբաժանումներ են տեղակայել սահմանային տարբեր շրջանների երկայնքով:

Ըստ գեներալի՝ դրանք տեղակայվել են ռազմավարական դիրքավորմամբ՝ ապահովելու համապարփակ հետախուզություն և անվտանգություն: 

Տեղեկությունը փոխանցում է Mehr-ը։

«Տեղակայումն ուղղված է սահմաններին ուժեղ անվտանգության և կանխարգելիչ ներկայության հաստատմանը»,- ասել է Հեյդարին։