ՌԴ-ն քննարկու՞մ է Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու հարցը. ԱԳՆ-ի արձագանքը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խորհուրդ է տվել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու հարցն ուղղել Երևանին ու Բաքվին։ Այս մասին նա հայտարարել է այսօրվա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ռուսական կողմն արդյո՞ք քննարկում է Վարդանյանին ազատ արձակելու հարցը։
Զախարովան հիշեցրել է, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից:
Նրա խոսքով, ՌԴ–ն ընդհանուր առմամբ միշտ աջակցել է եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր պահվող անձանց ազատ արձակումն է:
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպտեմբերի վերջին առևանգել և ապօրինաբար կալանավորել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։
Կարծիքներ