«Հրապարակ». Քննչական կոմիտեի ղեկավարի հրաժարականը հետաձգվել է. նա երեկ դոկտորական է պաշտպանել

«Հրապարակ». Քննչական կոմիտեի ղեկավարի հրաժարականը հետաձգվել է. նա երեկ դոկտորական է պաշտպանել

Հունիսի 15-ին Սլավոնական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը: Թեման վերաբերել է ռազմական իրավունքին, ավելի կոնկրետ՝ «ռազմական հանցագործությունները՝ միջազգային իրավունքի տեսակետից» թեմայի շրջանակներում է եղել։ Ատենախոսությունը գրվել, եւ պաշտպանությունը կայացել է ռուսերենով, գիտական ղեկավարը եւ ընդդիմախոսները ռուս մասնագետներ են եղել։ Ներկաներից մեկը նշեց, որ անցել է փայլուն՝ հիացական կարծիքներ են հնչել․ ի դեպ, ուժային ղեկավարներից Գրիգորյանը միակն է, որն անվերապահ չի կատարում Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգները, իսկ վերջին շրջանում լուրեր տարածվեցին, թե նա դիմում է գրել, որ հեռանա, սակայն հարցի լուծումը հետաձգել են ընտրություններից հետո։