Հունաստանը զեղչեր կկիրառի՝ տուրիստներին գրավելու համար
Հունաստանը տուրիստներին այս տարի գրավելու համար որոշել է կիրառել զեղչային բավական լայն եւ ճկուն համակարգ։ Նպատակը եւ ներգնա եւ արտաքին տուրիստական հոսքերի խթանումն է։ Այս մասին հայտարարել է հունական կառավարությունը։ Տուրոլորտին առնչվող շատ ապրանքների եւ ծառայությունների գներ կնվազեն բավական նկատելի կերպով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն, մանրամասնելով, որ կնվազեն կղզիների միջեւ թռիչքների տոմսերի կամ ավտոբուսային երթուղիների գները, ավտոկայանման գները, զվարճավայրերում մատուցվող ապրանքների եւ ծառայությունների, ինչպես նաեւ ծովային զբոսանքների գները։ Տուրիստների համար նախատեսված հանրային սննդի, սուրճի եւ ոչ-ալկոհոլային խմիչքների մատուցման գները նույնպես կնվազեն, քանի որ իշխանությունները որոշել են սրանց հետ կապված հարկային դրույքաչափերը իջեցնել 24-ից մինչեւ 13 տոկոս։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ հունիսի 15-ից սկսվում է տուրիստական սեզոնը, իսկ արտասահմանցի տուրիստները կկարողանան այցելել հուլիսի մեկից։
Կարծիքներ