Մայք Պոմպեոն ու արքայազն Մուհամմադը քննարկել են Իրանի հարցը

Մայք Պոմպեոն ու արքայազն Մուհամմադը քննարկել են Իրանի հարցը

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն ու Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման ալ-Սաուդը Էր-Ռիյադում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Իրանի հետ կապված խնդիրը։ Այս մասին Պետքարտուղար Պոմպեոն գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ Քննարկվել են նաեւ հարցեր կապված սաուդական միապետության նավթային ենթակառուցվածքների հետ։ Պոմպեոն ասել է, որ աջակցում է Սաուդյան Արաբիայի՝ ինքնապաշտպանության իրավունքին եւ անթույլատրելի է համարել իրանական սպառնալիքը։