Բոլորը եկան` Նարեկ Մկրտչյանը գնաց
Նիկոլ Փաշինյանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին հանգստի է ուղարկել։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 4 աշխատանքային օր՝ 2024 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ»,-ասված է որոշման մեջ:
Նարեկ Մկրտչյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս 2024 թվականի սեպտեմբերի 27-ին կփոխարինի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, իսկ 2024 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
Կարծիքներ