Քննարկել են Ղարաբաղյան հարցը

Քննարկել են Ղարաբաղյան հարցը

Հանդիպել են Ռուսաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներ՝ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ Այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։ Հանդիպումը կայացել է Նյու-Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են ինչպես երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի, այնպես էլ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։

Նախարար Աբդոլահիանը ընդգծել է, որ հարկավոր է Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ երկարատեւ եւ համակողմանի համագործակցության փաստաթուղթ ստորագրել։ Նախարար Լավրովը եւս կարեւորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը ներառյալ տնտեսական եւ մշակութային ոլոտներում։ Կողմերն անդրադարձել են նաեւ Ղարաբաղյան հարցին։