Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թրամփի եւ Էրդողանի միջեւ

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թրամփի եւ Էրդողանի միջեւ

Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջեւ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Սպիտակ տան ղեկավարը, մանրամասնելով, որ քննարկվել են թուրք-ամերիկյան պայմանավորվածությունը կապված Սիրիայի հետ։ Ըստ այդմ, Թուրքիան կշարունակի չկրակել հինգ օր, որի ընթացքում ամերիկյան կողմը դուրս կբերի «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի շրջանից սիրիացի քրդերի զինյալ ջոկատներին։