Կուստուրիցան Ուկրաինայի դեմ պատերազմում պաշտպանել է ՌԴ-ին (տեսանյութ)

Կուստուրիցան Ուկրաինայի դեմ պատերազմում պաշտպանել է ՌԴ-ին (տեսանյութ)

Նախօրեին Կրեմլում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և աշխարհահռչակ սերբ ռեժիսոր, դերասան և սցենարիստ Էմիր Կուստուրիցայի հանդիպումը։

Կուստուրիցան անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին և իր աջակցությունը հայտնել Ռուսաստանին՝ նշելով, որ երկիրը պայքարում է սլավոնացիների համար։ Նա հիշել է, թե ինչպես ժամանակին Խորվաթիայում բանդերովցիները դաժան վերաբերմունք են դրսևորել սերբերի նկատմամբ։

Անվանի ռեժիսորը Պուտինին ներկայացրել է նաև իր նոր նախագծերի մասին՝ նշելով որ շուտով կավարտի կարիերան, ինչին Կրեմլի ղեկավարը հակադարձել է՝ դեռևս վաղ է խոսել կարիերան ավարտելու մասին։

«Ինչ վերաբերում է կարիերայի ավարտին, ինձ թվում է, որ Ձեզ համար դեռ վաղ է խոսել այդ մասին: Դուք այնքան շատ բան եք արել: Ինձ թվում է, որ ոչ պակաս բան եք անելու»,- ասել է Պուտինը: 

Մանրամասները՝ տեսանյութում