Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մարտի 26-ի դատական նիստը հետաձգվել է

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մարտի 26-ի դատական նիստը հետաձգվել է

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Հարգելի ընկերներ, լրագրողներ.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեր միջնորդությունը մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու մասին:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին:

Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ»: