Զբոսաշրջիկը ձերբակալվել է հնագիտական հուշարձանը վնասելու համար

Զբոսաշրջիկը ձերբակալվել է հնագիտական հուշարձանը վնասելու համար

Ղազախստանից ժամանած զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյի հնագիտական այգում գտնվող Ceii-ի տան պատին ALI բառը փորագրելուց հետո։ Տղամարդը ստիպված կլինի վճարել՝ վնասը վերականգնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Euronews-ը՝ նշելով, որ միջադեպի մասին զեկուցվել է, որից հետո իրավախախտը բերման է ենթարկվել։ 

Ըստ աղբյուրի՝ նա ստիպված կլինի փոխհատուցել ճարտարապետական հուշարձանին հասցված վնասը։ Վնասի ստույգ չափը կհայտարարվի տեխնիկական փորձաքննությունից հետո։