«Հրապարակ». Քննարկվում է Հայաստան-Ադրբեջան պատգամավորների փոխայցելությունների հարց

«Հրապարակ». Քննարկվում է Հայաստան-Ադրբեջան պատգամավորների փոխայցելությունների հարց
Նաիրա Զոհրաբյան

Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացի շրջանակներում ադրբեջանցի եւ հայ լրագրողների փոխայցից հետո երկրորդ փուլում քննարկվում է երկու կողմի պատգամավորների փոխայցելությունների հարցը։

Մեր տեղեկություններով՝ արդեն իսկ նախնական քննարկումներ են եղել։ Ըստ լուրերի՝ միակ պատգամավորը, ում այցի վրա Ադրբեջանը վետո է դրել, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է, ում ադրբեջանսկան կողմը ծայրահեղ նացիոնալիստ է համարում։ Ժամանակին նա ԵԽԽՎ ամբիոնից սպառնում էր Ալիեւին։