Լավրովը կոչ է արել Թուրքիային աջակցել Ղարաբաղում կրակի դադարեցմանը

Լավրովը կոչ է արել Թուրքիային աջակցել Ղարաբաղում կրակի դադարեցմանը

Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ազդեցությունը՝ ի շահ Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման եւ առարկայական բանակցությունների սկսման։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Աթենական եւ Մակեդոնական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

«Հորդորում ենք թուրք գործընկերներին նպատակահարմարորեն օգտագործել իրենց ազդեցությունը՝ ի շահ այդ գծի աջակցության»,- մասնավորապես ասել է Սերգեյ Լավրովը՝ հիշեցնելով հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված հումանիտար կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը։