Դիմում ենք միջազգային կառույցներին` «Երկիր Մեդիա» ՀԸ-ի օպերատորի հետ տեղի ունեցածը դատապարտելու և քայլեր ձեռնարկելու կոչով. Մեդիա պաշտպան

Դիմում ենք միջազգային կառույցներին` «Երկիր Մեդիա» ՀԸ-ի օպերատորի հետ տեղի ունեցածը դատապարտելու և քայլեր ձեռնարկելու կոչով. Մեդիա պաշտպան

Հարձակվել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատորի վրա:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բռնի ուժ են կիրառել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատորի նկատմամբ, վնասվել է տեսախցիկը։

Ըստ հեռուստաընկերության տնօրեն Գեղամ Մանուկյանի` ոստիկանները նախ օպերատորին նստեցրել են ոստիկանական մեքենան, հետո բաց են թողել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է օպերատորի աշխատանքը խոչընդոտելու ու լրատվականի դեմ ուղղված քայլը:

Սա ոստիկանության կողմից խոսքի ազատության դեմ հերթական ոտնձգությունն է, որի հիմքում իշխանությունների կամայականություններն են, լրատվամիջոցներին լռեցնելու համառ փորձերը:

Դիմում ենք միջազգային գործընկեր լրագրողական և իրավապաշտպան կառույցներին տեղի ունեցածը դատապարտելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու կոչով:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ընթացքում ոստիկանները քաղաքացիներին բռնի ուժով բերման ենթարկեցին, ապա հրեցին ու խոչընդոտեցին նաև լրագրողների աշխատանքը: