Հայաստանի հավաքականը լավագույնն է Եվրոպայում՝ թիմային հաշվարկով

 Հայաստանի հավաքականը լավագույնն է Եվրոպայում՝ թիմային հաշվարկով

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները լավագույնն են թիմային հաշվարկով ավարտված Եվրոպայի առաջնությունում, որը կայացավ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։

Տղամարդկանց հավաքականը երկամարտի արդյունքներով 7 մեդալ է նվաճել՝ երկու ոսկե, երեք արծաթե ու երկու բրոնզե մեդալ։ Կանանց հավաքականը երեք արծաթե մեդալ է նվաճել։

Մեր մարզիկները նվաճել են ընդհանուր 26 մեդալ՝ 7 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե (երկամարտի արդյունքներով + փոքր մեդալ)։  Բոլոր մեդալների ընդհանուր հաշվարկում Հայաստանն առաջատարն է ԵԱ-ում։ Մեր հավաքականն առաջատարն է նաև երկարամարտի արդյունքներով նվաճած մեդալների ընդհանուր հաշվարկում՝ 10 մեդալ։

ԵԱ-ում ոսկե մեդալներ նվաճեցին Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը։