Քուրդ զինյալները գրոհել են Իրանի ադրբեջանաբնակ գյուղերը 

Քուրդ զինյալները գրոհել են Իրանի ադրբեջանաբնակ գյուղերը 

Ըստ թուրքական «Յենի Շաֆակ» պարբերականի, քրդական բանվորական կուսակցության զինյալները հարձակում են գործել Հարավային Ատրպատականի ադրբեջանցիներով բնակեցված գյուղերի վրա։

Քուրդ զինյալները Թուրքիայում իրականացված հակաահաբեկչական գործողությունների հետեւանքով կրելով լուրջ վնասներ, կարողացել են անցնել Իրան եւ հարձակվել Խոյ, Ուրմիա, Սալմաստ, Մակու, Չալդրան բնակավայրերի  վրա։ Պարբերականը նշում է, որ տեղի նահանգապետը ոչ միայն չի խառնվում այս ամենին, այլ նաեւ աշխատավարձ է վճարում զինյալներին։