Մեր երկրում հեղափոխություն է եղել, ես ինքնաբացարկ չեմ հայտնի

Մեր երկրում հեղափոխություն է եղել, ես ինքնաբացարկ չեմ հայտնի

Այս պահին Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում տեղի են ունենում ռեկտորի ընտրությունները։

 Լիլիթ Արզումայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թեև երեկ քննարկման ժամանակ բեմից հայտարարեց, թե ինքնաբացարկ կհայտարարի, բայց միտքը փոխել է, ու ինքնաբացարկ չի հայտնի՝ մեկնաբանելով, որ երկրում հեղափոխություն է տեղի ունեցել և օրենքի սահմաններում ինքը կպայքարի ռեկտորի պաշտոնի համար։