Կյանքից հեռացել է Ռեյմոնդ Վահան Դամադյանը

Կյանքից հեռացել է Ռեյմոնդ Վահան Դամադյանը

Կյանքից հեռացել է ամերիկահայ բժիշկ, գիտնական, գյուտարար, մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հեղինակ Ռեյմոնդ Վահան Դամադյանը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Նրա գյուտը հեղափոխական նշանակություն ունեցավ բժշկության ասպարեզում, որի շնորհիվ հնարավոր դարձավ զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։

Ժամանակակից առողջապահությունը` ախտորոշումից մինչև բուժում, դժվար է պատկերացնել առանց Դամադյանի հայտնագործության:

Խաղաղությո՛ւն հոգուդ, հարգարժան դոկտոր...»,- գրել է նախարարը: