Ատլանտյան օվկիանոսից այն կողմ ի՞նչ են ասում  ՀՀ և ԱՀ արտգործնախարարաներին 

Ատլանտյան օվկիանոսից այն կողմ ի՞նչ են ասում  ՀՀ և ԱՀ արտգործնախարարաներին 

 ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր թվիթերյան գրառմամբ տեղեկացրել էր, որ մտադիր է հանդիպել Վաշինգտոնում գտնվող   Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որոնք այնտեղ են ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո։ Սրանով հընթացս պարզ դրձավ, որ Մնացականյան-Պոմպեո հանդիպում տեղի չի ունենա: Փոխարենը Մնացականյանը կհանդիպի Բոլթոնին: Երեկոյի դրությամբ Բոլթոնին դեռևս հանդիպել էր Մամեդյարովը, իսկ Մնացականյանը հանդիպել էր է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:

Հանդիպմանը մասնակցել էին  ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը: Մի շարք այլ հարցերի թվում ՝  հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն, Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգ և այլն , քննարկվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին վերաբերող հարցեր։

Երևանում արդեն իսկ հեղափոխությանը մոտ կանգնած քաղաքագետի՝ Ստեփան Գրիգորյանի շուրթերից արդեն իսկ հնչում է տեսակետ, թե Թրամփի վարչակարգը ցանկանում է զվաղվել ղարաբյաղյան հիմնախնդրով։ Նման եզրակացությանը առիթը կրկին  Ջոն Բոլթոնն է, ով երեկ  հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։ Ստեփան  Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում  մեկնաբանել էր, թե Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպելու նպատակը նրանց միջև շարունակական երկխոսությանը նպաստելն է, նաև ընդգծել է, որ  Սպիտակ տան բարձրաստիճան այս պաշտոնյան Թրամփի վարչակազմի առաջին և առայժմ միակ բարձրաստիճան ներկայացուցիչն է, ով պաշտոնական այց էր կատարել Հարավային Կովկաս, այդ թվում` Երևան և Բաքու։ 

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ զրուցեցինք այն մասին , թե արդյո՞ք  ԱՄՆ-ից հնարավոր են նոր առաջարկներ, ինչի մասին չարագույժ տոնով ակնարկում են Ռուսաստանից։ Ի տարբերություն, Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ այս պահին որևէ մեկը չի կարող նոր առաջարկներով հանդես գալ, եթե կողմերի դիրքոորոշումներում հաշտության որևէ եզր չկա։
«Ամերիկան ընդամենը փորձում է ցույց է տալ, որ խնդիրն իր օրակարգի բարձր տեղերում է։ Դա շատ կարևոր է հատկապես Ալիևին զսպելու առումով, որպեսզի չկարողանա մեղադրել Մինսկի խմբին, թե Ղարաբաղի խնդիրն աչքաթող եք արել։  Ընդամենը այդ բարձր մակարդակի հանդիպումներով պարզապես ցույց է տալիս, որ, Ալիև․ մեզ հանկարծ չմեղադրես,  և եթե ուզում ես հակամարտության գործում լուրջ դեր խաղանք, դա քեզնից է կախված։ Եվ դա նաև պատերազմի ռիսկերը կառավարելու շատ կարևոր գործիք է»,-ասում  է Ստյոպա Սաֆարյանը։  Բայց նա կրկնում է՝ չկա և չի կարող լինել որևէ կոնկրետ առաջարկ բովանդակային  բանակցությունների բացակայության պարագայում։

Ռուսական շրջանակներից արդեն իսկ սկսել են ակնարկել, որ ամերիկյան հանդիպումների որակից ու ձևաչափից է պայմանավորված առաջիկա բանակցությունների թե՛ կարգավիճակը , թե ՛  ԵԱՀԿՄ ՄԽ համանախագահ երկրի՝ ԱՄՆ-ի որպես միջնորդի կարգավիճակը։ «Ներկա կգտնվի՞ Թրամփը, Պոմպեոն, ինչպես դա արել են Պուտինն ու պարոն Լավրովը »-ակնհայտ թրոլինգով հարցրել էր Տարասովն ու եզրակացրել, որ  դրանով ամերիկյան հանդիպումներ արժեզրկված են լինելու։ Ինչու՞ է ռուսական կողմը հիմա սկսել նման շեշտադրումներ անել։  Ստյոպա Սաֆարյանն ասում է․«Միացյալ Նահանգները Ատլանտյան օվկիանոսի այն կողմից հստակ տեսնում է մի բան ՝ Ալիևին պետք է առիթ՝ խնդիրը ռազմական եղանակով լուծելու համար։ Եվ միգուցե նաև տեսնում է, որ դա կարող է ձեռնտու լինել այլ երկրներին նույնպես, հետևաբար, Ալիևի ասում են՝ հանկարծ չփորձես»․,-մեկնաբանեց  Սաֆարյանը։