WhatsApp-ում նոր ֆունկցիա կգործարկվի

WhatsApp-ում նոր ֆունկցիա կգործարկվի

WhatsApp մեսենջերում նոր ֆունկցիա կգործարկվի, որը թույլ կտա քողարկել համարը։ Այս մասին գրում է WABetaInfo-ն։ Պարբերականի հաղորդման համաձայն, մեսենջերի մշակողները ներկայումս փորձարկում են նոր ֆունկցիան, որը թուլ կտա օգտատերերին քողարկել հեռախոսահամարը՝ զրուցարանի մասնակիցներից։ Որեւէ խմբի մեջ անդամագրվելիս օգտատերը, կկարողանա ընտրել՝ երեւա արդյոք իր հեռախոսահամարը, թե ոչ։

Ընդհանուր առմամբ, եթե մասնավոր ընտրություն չի արվում, ապա խումբ անդամագրվելիս հեռախոսահամարը լինելու է քողարկված։ Նոր ֆունկցիայի կարգավորումները կարելի է տալ խմբի մասին տեղեկատվության բաժնում։ Նոր ֆունկցիան արդեն հասանելի է WhatsApp բետա տարբերակի համար։