Բաղրամյան 26-ում Հայկ Սարգսյանի և աղջկների ֆոտոսեսիան Նիկոլ Փաշինյանի օրոք է եղել

Բաղրամյան 26-ում Հայկ Սարգսյանի և աղջկների ֆոտոսեսիան Նիկոլ Փաշինյանի օրոք է եղել

Hraparak.am-ը երեկ նյութ էր հրապարակել, որտեղ պատմում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հերթական արկածների մասին։ Մասնավորապես, մենք հրապարակել էիքն տեսանյութ, թե ինչպես է նա զվարճանում գեղեցիկ աղջիկների հետ, և ինչպես է այդ աղջիկներից մեկը Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավայրում, ֆոտոսեսիաներ արել ու դրա վերաբերյալ տեսանյութ հրապարակել «Ինստագրամում»։ Եվ սա արդեն բուռն քննարկման թեմա է դարձել, թե ինչ գործ ունեին այդ աղջիկները նախագահականում, որոնց կարծես թե ուղեկցում է հենց ինքը՝ Հայկ Սարգսյանը։

Մենք հետաքրքրվեցինք նախագահականից, թե տեղյա՞կ են տեսանյութից, և ե՞րբ են աղջիկները այցելել ու «ֆոտոսեսիա» իրականացրել նախագահական նստավայրում, որի միայն այգին է բաց քաղաքացիների համար, վարչական շենք մուտքը անցագրով է ու հատուկ թույլտվությամբ: «Հանրապետության նախագահի աշխատակազմը Բաղրամյան 26 հասցեում (ներկայումս՝ Բաղրամյան 26/1) գտնվող վարչական շենք տեղափոխվել է այս տարվա մարտից, շենք ելքն ու մուտքն իրականացվում է նախագահի աշխատակազմի ղեկավարի և Պետական պահպանության ծառայության պետի «Հանրապետության նախագահի աշխատակազմի անցագրային և ներքին ռեժիմը հաստատելու մասին» հրամանի համաձայն։ Այս ընթացքում տեսանյութում պատկերված անձանց մուտք նախագահական նստավայր չի եղել: Ավելին, բացառվում է, որ նախագահի աշխատակազմը նստավայրի շենքում նման «արարողություններ» թույլատրի»,- ասացին մեզ նախագահականի լրատվական ծառայությունից։

Ի դեպ, դատելով այն փաստից, որ նկարահանված կադրերում բացակայում են ներկայումս նախագահական նստավայրի շենքի բակում տեղակայված զինվորական պահակակետերը, կարելի է ենթադրել, որ վերոհիշյալ կադրերը նկարահանվել են շատ ավելի վաղ, երբ Բաղրամյան 26-ը վարչապետի և նրա անձնակազմի նստավայրն էր, որտեղից նրանք նաև լուսանկարաներ էին հրապարակում տարբեր սենյակներից, ներառյալ՝ սանհանգույցից, իրենց ծննդյան «առիթներից», երբեմն էլ ՝ առանց որևէ «հանդիսավոր» առիթի»։

 

Տեսանյութը՝ ստորև։