Ցածր ածխաջրային դիետան դրական է ազդում դիաբետ ուենցողների վրա․ գիտնականներ 

Ցածր ածխաջրային դիետան դրական է ազդում դիաբետ ուենցողների վրա․ գիտնականներ 

Երկարատեւ կերպով ցածր ածխաջրային դիետայի պահումը դիաբետ ունեցողների վրա դրականորեն է ազդում՝ նվազեցնելով վնասակար ճարպերի պարունակությունը նրանց արյան մեջ։ Այն հատկապես օգտակար կարող է լինել 2-րդ տիպի դիաբետի համար։ Նման եզրակացության մասնագետները հանգել են համադրելով թվով վեց նորագույն գիտական հետազոտությունների արդյունքները։

Երկարատեւ կերպով ցածր ածխաջրային դիետայի պահումը ըստ մասնագետների չի ազդում քաշի, արյան ճնշման կամ արյան մեջ «վատ խոլեստերինի» պարունակության վրա։ Սակայն այն ավելացնում է «լավ խոլեստերինի» պարունակությունը, որը պահպանում է օրգանիզմը աթերոսկլերոզից, նվազեցնում ինֆարկտ կամ ինսուլտ ստանալու հավանականությունը։ Բացի այդ, այն նվազեցնում է արյան մեջ ճարպերի պարունակությունը։ Գիտնականները շում են, որ երկրորդ տիպի դիաբետ ունեցողների դեպքում այս դիետան օգնում է ճարպափոխանակության խանգարումների կարգավորմանը։