Կատաղի գրոհներ՝ Լիբանանի Հեզբոլլահի և Իսրայելի միջև

Կատաղի գրոհներ՝ Լիբանանի Հեզբոլլահի և Իսրայելի միջև

Լիբանանի Հեզբոլլահը հրթիռակոծել է Իսրայելի բանակի դիրքերն ու ռազմակայանները «Ալ Ռամթայում» և «Զաբադայնում»՝ Շաբաայի գրավյալ ագարակներում։

«Շահաբ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Հեզբոլլահի կողմից հինգշաբթի օրը Լիբանանում իրականացված հրթիռային հարձակումները հայտարարվել են որպես  պատասխան  գործողություն հարավային Լիբանանում գտնվող «Բեյթ Լեյֆ» և «Ռամիյա» քաղաքների և «Բենթ Ջբեյլ» և «Էյնատա» ավանների վրա ՑԱԽԱԼ-ի հրետանային հարձակումներին։

Իսրայելական ԶԼՄ-ներն իրենց հերթին հայտնել են Հայֆայի ծոցում իսրայելական բանակի պաշտպանական համակարգի ակտիվացման  և երկնքում կասկածելի առարկա հայտնաբերվելուց հետո պայթյունի ձայն  լսվելու մասին։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ սա առաջին անգամ է, որ ահազանգի ձայնը լսվել է Հայֆայի ծոցում։
«Ալ-Մայադին» հեռուստաալիքը հայտնել է նաեւ Լիբանանի հարավում գտնվող Ալ-Լաբունա քաղաքի մոտ իսրայելական ​​բանակի անօդաչու թռչող սարքի կործանման մասին։

Ավելի վաղ Լիբանանի իսլամական դիմադրությունը առնվազն 10 հրթիռով թիրախավորել էր ՑԱԽԱԼ-ի «Ջալ ալ- Ալամ» բազան, որը գտնվում է օկուպացված Պաղեստինի հյուսիսում։