Ամերիկացին կոմայից դուրս է եկել ու ստացել 90 հազար դոլարի պարտամուրհակ

Ամերիկացին կոմայից դուրս է եկել ու ստացել 90 հազար դոլարի պարտամուրհակ

Ամերիկացի Օլիվեր Ջորդանը, ով արդեն տեւական ժամանակ գտնվում էր կոմայի մեջ մահափորձ կատարելուց հետո, դուրս է եկել կոմայից եւ ստացել պարտամուրհակ, որը պետք է վճարի՝ 90 հազար դոլարի չափով։Այս մասին թվիթերյան իր էջում գրել է հենց Ջորդանը։ Այդքան գումար է կազմել նրա բուժումն ու հիվանդանոցում գտնվելը։ Ընդ որում, 6 հազար դոլար կազմել է նրան հատկացված դեղորայքը, 10 հազար դոլար՝ հիվանդանոցում պալատ զբաղեցնելը։ Ջորդանը կատակել է, թե ահա որքան թանկ կարող է արժենալ ԱՄՆ-ում ինքնասպանության փորձը եւ հավելել, որ իր բուժապահովագրությունը կարող է մասնակի ծածկել այդ պարտքը։ Այս մասին հայտնում է New York Post-ը։