Մարտի 1-ի քննիչը ստուգել է Սերժ Սարգսյանի իրավական գիտելիքները

Մարտի 1-ի քննիչը ստուգել է Սերժ Սարգսյանի իրավական գիտելիքները

Մարտի 1-ի քրեական գործի նյութերն ուսումնասիրելիս հայտնաբերում ես, որ քննիչները հարցաքննությունների ժամանակ հիմնականում տվել են քաղաքական հարցեր, ստուգել են հարցաքննվողների իմացությունը քրեաիրավական ոլորտում, անգամ Սահմանադրության որոշ դրույթներին վերաբերող հարցեր են հնչում, որոնց պատասխանները ոչինչ չեն տալիս ոչ քննությանը, ոչ տվյալ անձի մեղքի բացահայտման մասով։

Նման հարցերի ծավալն այնքան շատ է եղել, որ Սերժ Սարգսյանի հետ հարցաքննության մասնակցած փաստաբանները՝ Ամրամ Մակինյանը, Ռուբեն Հակոբյանը եւ Ռուբեն Մելիքյանը հատուկ նշում են արել նրա հարցաքննության արձանագրության վերջում․

«Առարկություններ փաստաբանների կողմից

Հարգելի Մուշեղյան (քննիչն է)
Ձեր հարցադրումներից մի մասը կրում են ոչ թե որեւէ հանգամանք պարզելու նպատակ, այլ վկայի՝ իրավունքի ոլորտում գիտելիքները ստուգելու բնույթ, մինչդեռ ն ըստ Քրդատ օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վկա այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզաբանման ենթակա հանգամանքներ։

Բացի այդ առանձին հարցեր չափազանց ծավալուն են եւ դրանք պարունակում են որոշակի ձեւակերպումներ, որոնք կրում են ոչ թե փաստական, այլ գնահատողական բնույթ, նաեւ ուղղորդված են, թվում են կանխակալ։

Մյուս առարկությունները կներկայացվեն հետագայում»։