«Հրապարակ».Ինչպե՞ս էին դատավոր նշանակվում Քոչարյանի ժամանակ

«Հրապարակ».Ինչպե՞ս էին դատավոր նշանակվում Քոչարյանի ժամանակ

Երեկ Ռոբերտ Քոչարյանը, իր ելույթի ավարտին անդրադառնալով վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ասել է՝ ամաչում է, որ տարիներ առաջ նրան դատավոր է նշանակել, քանի որ նրան դատավարության ոչ մի կողմը չի վստահում: «Սա Ձեր թափի գործ չէ»,- ասել է Քոչարյանը դատավորին:

Քոչարյանական տարիներին դատավորների նշանակման գործընթացի հետ առնչված բարձրաստիճան պաշտոնյան մեզ պատմեց, որ այդ ժամանակ դատավորներ նշանակելիս յուրօրինակ «վեթթինգ» էին իրականացնում իրենք՝ ԱԱԾ-ն նախապես մի թղթապանակ էր ներկայացնում ՀՀ նախագահին՝ ապագա դատավորի վերաբերյալ, եւ շատ թեկնածուներ չէին «հաղթահարում» այդ փուլը։

Հետագայում, երբ փորձել են նման պրակտիկա կիրառել նաեւ Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո, վերջինս դա ավելորդ է համարել եւ դադարեցրել այդ պրակտիկան։