Ստեփանավանից Երևանին օգնության է հասել աղբատար մեքենա

Ստեփանավանից Երևանին օգնության է հասել աղբատար մեքենա

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը» ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել Ստեփանավանի քաղաքապետարանին՝ աղբահանության հարցում մայրաքաղաքին օգնելու համար։

«Ստեփանավանից Երևանին օգնության հասած աղբատար մեքենան դուրս եկավ աղբահանության: Շնորհակալ ենք Ստեփանավանի քաղաքապետարանին»,– ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ։