Ինդոնեզիայում տասնյակ չամուսնացած զույգեր են ձերբակալվել՝ Սուրբ Վալենտինի օրը

Ինդոնեզիայում տասնյակ չամուսնացած զույգեր են ձերբակալվել՝ Սուրբ Վալենտինի օրը

Ինդոնեզիայում, ինչպես հայտնի է, արգելված է Սուրբ Վալենտինի օրը նշելը եւ այսօր տասնյակ չամուսնացած զույգեր, ովքեր փորձել են նշել սիրահարների օրը, ձերբակալվել են այդ երկրի տարբեր շրջաններում։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։

Ստուգումներ անցկացվել են հյուրանոցներում, առեւտրի կենտրոններում, ժամանցի վայրերում։ Բանդա Աչեխ նահանգում, ուր գործում է շարիաթի օրենքները, արգելել են նույնիսկ զգացմունքները հասարակության առաջ ցուցադրելը, հայտարարելով, որ դա հակասում է երկրի մշակութային եւ էթիկական նորմերին։